Fa Cup. Գաբրիելի ինքնագոլը ճակատագրական էր Արսենալի համար 🎥

Fa Cup. Գաբրիելի ինքնագոլը ճակատագրական էր Արսենալի համար 🎥

23/01/2021 - 18:19

Անգլիայի Գավաթի (Fa Cup) 1/16 եզրափակչում «Արսենալը» արտագնա խաղում 1։0 հաշվով պարտվեց «Սաութհեմպտոնին» և լքեց պայքարը։

Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվեց խաղի 24-րդ րոպեին․ «զինագործների» բրազիլացի պաշտպան Գաբրիելն անզգուշաբար գնդակը սեփական դարպասն ուղարկեց։

Լոնդոնյան ակումբի տղաները տարածքային մեծ առավելություն ունեին, վերահսկում էին գնդակի տեղաշարրժը, սակայն դեպի «սրբերի» դարպասը տանող բանալին այդպես էլ չգտան։

Գաբրիելի ինքնագոլը ճակատագրական էր Միկել Արտետայի թիմի համար։ «Արսենալը» նվազագույն հաշվով պարտվեց և լքեց հետագա պայքարը։

Այս հաղթանակից հետո «Սաութհեմպտոնը» կշարունակի պայքարը Ալնգլիայի գավաթի 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի «Վուլվերհեմպտոնը»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023