Անգլիական գրանդը ամռանը փորձել է ձեռք բերել Լուկակուին, սակայն Ինտերը բավականին խոշոր գումար է պահանջել

Անգլիական գրանդը ամռանը փորձել է ձեռք բերել Լուկակուին, սակայն Ինտերը բավականին խոշոր գումար է պահանջել

24/11/2020 - 15:19

«Ինտերի» հարրձակվող Ռոմելու Լուկակուն նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնվել էր «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում։ Այդ մասին տեղեկացնում է The Telegraph-ը։

Գործարքը չի կայացել, քանի որ միլանյան ակումբը բելգիացի հարձակվողի դիմաց պահանջել է 105 մլն եվրո, իսկ «քաղաքաբնակներն» այդ պահին պատրաստ են եղել վճարել միայն 78․5 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Ռոմելու Լուկակուն «Ինտերի» շարքերը համալրել է 2019 թվականի ամռանը, երբ միլանյան ակումբը խաղացողի դիմաց 74 մլն եվրո վճարեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Մինչ այժմ նա «ներաձուրիների» կազմում մասնակցել է 60 հանդիպման՝ դառնալով 43 գոլի հեղինակ։

«Սիթիին» հետաքրքրում է նաև «Տոտենհեմի» գոլահար Հարի Քեյնը, սակայն «շնաձկները» չեն պատրաստվում վաճառել իրենց առաջատարին և մտադիր են անել ամեն ինչ, որպեսզի Քեյնը մնա Հյուսիսային Լոնդոնում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023