Այսօր կկայանա Գերմանիայի գավաթի եզրափակիչը

Այսօր կկայանա Գերմանիայի գավաթի եզրափակիչը

21/05/2022 - 19:33

Այսօր` մայիսի 21-ին` Բեռլինի «Օլմպիական» մարզադաշտում` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած` կկայանա Գերմանիայի գավաթի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Լայպցիգն» ու «Ֆրայբուրգը»։

Երկու ակումբներն էլ պայքարն սկսեցին 1/32 եզրափակիչից։ «Ցլերը» եզրափակիչի ճանապարահին հաղթել են «Զանդհաուզենին» (4:0), «Բաբելսբերգ 03»-ին (1:0), «Հանզային» (2:0), «Հանովոր 96»-ին (4:0) և «Ունիոն Բեռլինին» (2:1), իսկ «Ֆրայբուրգը»` «Վյուրցբուրգեր Կիկերսին» (1:0), «Օսնաբրյուկին» (2:2, 11 մ – 3:2), «Հոֆֆենհայմին» (4:1), «Բոխումին» (2:1) ու «Համբուրգին» (3:1)։

Առաջ ընկնելով` նշենք, որ մրցաշարը նոր հաղթող է ունենալու, քանի որ երկու ակումբները երբեք չեն դարձել Գերմանիայի գավաթակիր։

Դեռ ավելին` «Ֆրայբուրգը» պատմության մեջ առաջին անգամ է դուրս եկել Գերմանիայի գավաթի եզրափակիչ։

Ինչ վերաբերում է «Լայպցիգին», ապա «ցլերը» վերջին 4 տարում արդեն երրորդ անգամ են հասել DFB Pokal-ի եզրափակիչ, սակայն նախորդ երկու դեպքերում պարտվել են նախ «Բավարիային» (0:3), ապա` «Բորուսիա Դորտմունդին» (1:4)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023