Այնտրախտի երկրպագուների տպավորիչ երթը  Բարսելոնայի փողոցներով🎥

Այնտրախտի երկրպագուների տպավորիչ երթը Բարսելոնայի փողոցներով🎥

14/04/2022 - 21:44

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում Մայնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հյուրընկալվելիս կմրցի «Բարսելոնայի» դեմ։

Ինչպես տեղեկացնում է SPORTbible-ն, գերմանական ակումբի մոտ 30.000 երկրպագուներ մեկնել են Բարսելոնա` աջակցելու իրենց թիմին։

Աղբյուրը նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են «Այնտրախտի» երկրպագուները տպավորիչ երթ անցկացնում Կատալոնիայի մայրաքաղաքի փողոցներով։

«Այնտրախտի» Twitter-ի էջը նույնպես կիսվել երկրպագուների տեսանյութով, որտեղ նրանք գրավել են Բարսելոնայի փողոցները։

Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հիշեցնենք, որ այդ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023