Այաքսի ֆուտբոլիստին 4 տարվա ազատազրկում է սպառնում․ նրան ձերբակալել են

Այաքսի ֆուտբոլիստին 4 տարվա ազատազրկում է սպառնում․ նրան ձերբակալել են

14/12/2020 - 14:51

«Այաքսի» վինգեր Քուինսի Պրեմոսը ձերբակալվել է Հոլանդիայում։ Նրան մեղադրում են դանակով ինչ-որ մեկին հարվածելու համար։

Ինչպես տեղեկացնում է Telegraaf-ը, Պրոմեսն իր հարազատների համար 2020 թվականի ամռանը կազմակերպել է խնջույք, որի ընթացքում վիճականություն է տեղի ունեցել ֆուտբոլիստի և մասնակիցներից մեկի միջև։ Այդ վիճաբանության ժամանակ Պրոմեսը դանակով հարվածել է իր «մրցակցին»՝ հասցնելով ծանր վնասվածք ծնկի շրջանում, ինչից հետո կողմերին բաժանել են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի տուժողը կատարվածի վերաբերյալ ցուցմունք է տվել ոստիկանությունում և դեկտեմբերի 13-ին Պրոմեսը բերման է ենթարկվել Հոլանդիայում։ Առաջիկա երերք օրերին նա գտնվելու է ոստիկանության բաժանմունքում, ինչից հետո կա՛մ պետք է ազատ արձակվի կա՛մ էլ նրա նկատմամբ խափանման միջոց կսահմանվի։

Նշվում է, որ եթե իրավապահ մարմինները կարողանան ապացուցել հոլանդացի ֆուտբոլիստի մեղքը, ապա նրան սպառնում է 4 տարվա ազատազրկում։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023