Այաքսը շարունակում է մրցակիցներին հաղթել ջախջախիչ  հաշիվներով🎥

Այաքսը շարունակում է մրցակիցներին հաղթել ջախջախիչ հաշիվներով🎥

22/09/2021 - 10:47

Հոլանդական Էրեդիվիզիայի 6-րդ տուրի շրջանակում «Այաքսը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Ֆորտունայի» դեմ։

Էրիկ Տեն Հագի սաներն ողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։

Ամստերդամը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Սթիվեն Բերգեյսը, Նուսայիր Մազրաուրին, Դուշան Տադիչը, Մոհամեդ Կուդուսը և Նիկոլաս Տալյաֆիկոն։

Նշենք, որ «Այաքսը» վերջին 5 պաշտոնական խաղերում հաղթել է գնդակների 26:1 հարաբերակցությամբ։

«Այաքսն» այս հաղթանակից հետո վաստակեց 16 միավոր և վստահորեն գլխավորում է Էրեդիվիզիայի մրցաշարային աղյուսակը։

«Ֆորտունան» մնաց նախապես վաստակած 4 միավորով և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023