Այաքսը մրցակցին հացթել է 9:0 հաշվով🎥

Այաքսը մրցակցին հացթել է 9:0 հաշվով🎥

19/09/2021 - 10:17

Հոլանդական Էրեդիվիզիայի 5-րդ տուրի շրջանակում «Այաքսը» «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց «Կամբուրի» դեմ։

Էրիկ Տեն Հագի սաները պարզապես քարը քարի վրա չթողեցին մրցակցին` ջախջախելով 9:0 հաշվով։

Ամստերդամցիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Դավիդ Ներեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սեբաստիան Հալերը, Դուշան Տադիչը, Սթիվեն Բերգեյսը, Նուսայիր Մազրաուրին, Յուրիեն Թիմբերը, Դանիլոն և Մոհամեդ Դարամին։

Այս հաղթանակից հետո «Այաքսը» վաստակեց 13 միավոր և գլխավորեց Էրեդիվիզիայի մրցաշարային աղյուսակը։

«Կամբուրի» ակտիվում էլ կա 6 միավոր, ինչը համապատասխանում է 9-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023