Ամենանարդարացի 10 «Ոսկե գնդակներն»` ըստ FourFourTwo-ի

Ամենանարդարացի 10 «Ոսկե գնդակներն»` ըստ FourFourTwo-ի

01/11/2023 - 10:41

Լեո Մեսսիի 8-րդ «Ոսկե գնդակն» ստանալուց հետո քննարկումները չեն դադարում։

Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է ամենաանարդարացի 10 «Ոսկե գնդակները».

1. 2021 թ. մրցանակը Մեսսիի փոխարեն պետք է ստանար Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ ֆուտբոլիստից խլեցին նաև 2020 թ. «Ոսկե գնդակը»

2. Թիերի Անրին 2003 և 2004 թթ. առավել արժանի էր «Ոսկե գնդակին», քան Պավել Նեդվեդն ու Անդրեյ Շևչենկոն

3. 2010 թ. Մեսսիի փոխարեն մրցանակը պետք է ստանար Ուեսլի Սնեյդերը

4. 2013 թ. Կրիշտիանու Ռոնալդուն պետք է պարտվեր Ֆրանկ Ռիբերիին

5. 2019 թ. Լեո Մեսսին անարդարացիորեն հաղթեց Վիրջիլ վան Դայքին

6. 2018 թ. Կրիշտիանու Ռոնալդուն, Մոհամեդ Սալահն ու Անտուան Գրիզմանն ավելի արժանի էին «Ոսկե գնդակին», քան Լուկա Մոդրիչը

7. 1956 թ. Սթենլի Մեթյուզի փոխարեն մրցանակը պետք է ստանար Ալֆրեդո Դի Ստեֆանոն

8. 2001 թ. Մայքլ Օուենին բաժին հասած «Ոսկե գնդակը» պետք է ստանար Օլիվեր Կանը կամ Ռաուլը

9. 1960 թ. Ֆերենց Պուշկաշը պետք է հաղթեր Լուիս Սուարեսին

10. 2006 թ. Ջանլուիջի Բուֆոնն ավելի արժանի էր «Ոսկե գնդակին», քան Ֆաբիո Կանավարոն

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023