Աղբյուր. «Բալեկյանը հետաքրքրել է ԱՊԼ-ի նորեկին»

Աղբյուր. «Բալեկյանը հետաքրքրել է ԱՊԼ-ի նորեկին»

09/06/2021 - 13:11

Արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հայազգի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը , հնարավոր է, տեղափոխվի անգլիական Պրեմիեր լիգայի նորեկ «Նորվիչ»։

Ինչպես տեղեկացնում է Ole-ն, «դեղձանիկներն» առաջիկա օրերին խաղացողի տրանսֆերի դիմաց պատրաստվում են պաշտոնական առաջարկ կատարել «Ուրականին»։

Հաղորդվում է, որ «Նորվիչը» Բալեկյանի դիմաց պատրաստ է վճարել 4-4.5 մլն եվրո։

Հատկանշական է, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը 25-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 1.5 մլն եվրո։

Ավելի վաղ հանտնի էր դարձել, որ հայազգի հարձակվողին իր շարքերում է ցանկանում տեսնել «Բոկա Խունիորսը», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ, քանի որ կողմերը չկարողացան համաձայնության հասնել տրանսֆերի գումարի շուրջ։

Հիշեցնենք, որ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2016 թ. հանդես է գալիս «Ատլետիկո Ուրականում», որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 86 հանդիպում` դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023