Այնտրախտի պաշտպանը մարզաշապիկներով է փոխանակվել մրցավարի հետ 📸

Այնտրախտի պաշտպանը մարզաշապիկներով է փոխանակվել մրցավարի հետ 📸

18/01/2021 - 17:35

Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրի շրջանակում «Այնտրախտը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Շալկե-04»-ին։

Ֆրանկֆուրտյան ակումբի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց 34-ամյա արգենտինացի պաշտպան Դավիդ Աբրահամը, ով, 8 տարի հանդես գալով Բունդեսլիգայում, հեռանում է Գերմանիայից։

«Շալկեի» դեմ խաղից հետո Աբրահամը մարզաշապիկներով փոխանակվել է ոչ թե գելզենկիրխենյան ակումբի ֆուտբոլիստներից մեկի հետ, այլ հանդիպման գլխավոր մրցավար Մանուել Գրաֆի հետ։ Ավելի ուշ արգենտինացի ֆուտբոլիստը հանդիպման մրցավարական բրիգադի հետ լուսանկարվել է։

«2013 թվականի հունվարին, երբ ես առաջին անգամ «Հոֆֆենհայմի» կազմում նորամուտս նշեցի հենց Ֆրանկֆուրտում, այդ ժամանակ մտածեցի․ «Հիանալի կլինի, եթե մեկ օր էլ ես «Այնտրախտում» հանդես գամ»։ Եվ ընդամենը երկուսուկես տարի անց «Այնտրախտից» առաջարկ ստացա»,- նշել է Աբրահամը, ում խոսքերը մեջբերում է Kicker-ը։

Հավելենք, որ Դավիդ Աբրահամը վերադարձել է հայրենիք՝ Արգենտինա՝ պայմանագիր կնքելով «Ատլետիկո Ուրականի» հետ։

Դավիդ Աբրահամը Բունդեսլիգայում հանդես էր գալիս 2013 թվականի հունվարից և մինչ այժմ առաջնության շրջանակում անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023