Աղբյուր․ «Ման Սիթիի տնօրենը կեղծ ցուցմունք է տվել Լոզանի դատարանում»

Աղբյուր․ «Ման Սիթիի տնօրենը կեղծ ցուցմունք է տվել Լոզանի դատարանում»

31/07/2020 - 11:29

Ինչպես հիշում եք, հուլիսի 13-ին Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը՝ CAS-ը, չեղարկեց «Մանչեսթեր Սիթիի» եվրագավաթային որակազրկումը, որը ՈՒԵՖԱ-ն սահմանել էր սույն թվականի փետրվարին՝ ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով։ «Սիթին» տուգանվել էր 30 մլն եվրոյով, ինչպես նաև հաջորդ երկու տարիներին չէր կարողանալու մասնակցել եվրագավաթային որևէ մրցաշարային։ CAS-ը «Սիթիի» որակազրկումը չեղարկեց,իսկ նրանց տուգանքի չափը նվազեցվեց մինչև 10 մլն եվրո։

Վերջին օրերին համացանցում լուրեր են պտտվում, որ անգլիական ակումբի ներկայացուցիչները կեղծ ցուցմունք են տվել Լոզանի դատարանում։ Այդ տեղեկատվությունը տարածվել է գերմանական Der Spiegel պարբերականի կողմից։ Հաղորդվում է, որ մանկունյանակ ակումբի տնօրեն Ստյուար Պիրսը թաքցրել է «Etihat Airways» ավիաընկերության առևտրային բաժնի տնօրեն Պիտեր Բաումգարտների հետ ունեցած նամակագրությունը։

Ցուցմունքներ տալու ընթացքում Պիրսը նշել է, որ չի զբաղվել հովանավորչական գումարների տեղափոխությամբ։ «Կատեգորիկ ոչ»,- նշել է Պիրսը լսումների ընթացքում։ Der Spiegel-ը կտրուկ հերքում է Պիրսի այդ հայտարարությունը՝ պատմելով նրա և Բումգարտների նամակագրության մասին․

«Ես ձեզ քիչ եմ ուղարկել։ Ես ձեզ պետք է ուղարկեի 91 մլն ֆունտ (100 մլն եվրո), սակայն ուղարկել եմ միայն 88․5 մլն, այդ պատճառով պետք է ստանաք նաև ևս 2․5 մլն ֆունտ»,- 2013 թվականի դեկտեմբերի 16-ին էլեկտրոնային փոստի միջոցով Բաումգատրները նամակ է գրել Պիրսին։

Հաղորդվում է, որ այդ ամենից հստակ հասկացվում է Պիրսի բարձրաստիճան պաշտոնը, քանի որ նա լուրջ կապեր ունի Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության անդամների հետ, կառավարում է «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական հոսքերը, ինչպես նաև երբ ապրանքագիր (խմբ․՝ счет-фактура) ուղարկելու անհրաժեշտոթյուն է առաջանում Մանչեսթերի բիզնես գործընկերներին, հենց նա է իր աշխատակիցներին հրահանգավորում, թե ինչպես այդ ամենը կազմակերպեն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Պիրսը իր գործնական էլեկտրոնային նամակներն ուղարկում է ոչ թե «Մանչեսթեր Սիթիի», այլ Աբու Դաբիի կառավարական գործակալության էլեկտրոնային փոստի միջոցով։

«Մանչեսթեր Սիթին» արդեն իր պատասխանն է տվել Der Spiegel-ի տարածած տեղեկատվությանը՝ այն որակելով որպես հանրային վիճաբանություն առաջացնելու փորձ, քանի որ գործը դատարանում անչափ մանրակրկիտ քննվել է։ Հիշեցնենք, որ CAS-ը «Մանչեսթեր Սիթիի» գործը քննել է շուրջ 3 օր, իսկ սովորաբար Լոզանի արբիտրաժային դատարանում գործերն ամենաշատը քննվում են մի քանի ժամ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023