Ալաշկերտը կրկին ուժեղ էր Լոռիից🎥

Ալաշկերտը կրկին ուժեղ էր Լոռիից🎥

28/02/2021 - 16:44

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» Երևանի «Նաիրի» մարզադաշտում մրցեց «Լոռիի» դեմ։

Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն Աբրահամ Խաշմանյանի սաներն ավելի լավ իրացրին իրենց պահերը՝ հաղթելով 2։1 հաշվով։

Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով․ նախ 36-րդ րոպեին Նիկիտա Տանկովը բացեց խաղի հաշիվը, ապա 40-րդ րոպեին «Լոռիի» կազմից հաշիվը հավասարեցրեց Անդրե Մենսալաոն։

Թվում էր՝ կողմերն այս խաղում կիսելու են միավորը, սակայն խաղավարտից 11 րոպե առաջ Արտակ Գրիգորյանը հաղթանակ պարգևեց «Ալաշկերտին»։

Այսպիսով, ինչպես օրեր առաջ, այնպես էլ այսօր «Ալաշկերտը» հաղթեց «Լոռիին»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին 7-րդ տուրից հետաձգված խաղում Խաշմանյանի թիմը 1։0 հաշվով էր հաղթել վանաձորյան ակումբին։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 24 միավոր և հավասարվեց առաջնությունը գլխավորող «Արարատին»։ Լրացուցիչ ցուցանիշներով 1-ին տեղում է հենց «Արարատը»։

«Լոռին» էլ 20 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023