Խաշմանյանի՝ Ալաշկերտ վերադարձը հաջող ստացվեց🎥

Խաշմանյանի՝ Ալաշկերտ վերադարձը հաջող ստացվեց🎥

24/02/2021 - 16:29

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 7-րդ տուրից հետաձգված «Լոռի» – «Ալաշկերտ» հանդիպումը։

«Ալաշկերտը», չնայած խաղի մեծ մասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով, սակայն հաղթեց 1։0 հաշվով։

Երևանյան ակումբի կազմից 29-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց VBet Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ Դավիդ Դավիդյանը, ով կոպիտ խախտում թույլ տվեց «Լոռիի» հարձակվող Ալեքսանդր Ստեպանովի նկատմամբ։

Նույնիսկ հանդես գալով 10 ֆուտբոլիստներով՝ Աբրահամ Խաշմանյանի սաները 38-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Տանկովը՝ եզրափակելով Արտակ Գրիգորյանի կատարած հիանալի փոխանցումը։

Ինչպես պարզվեց հետագայում, Տանկովի խփած գոլն այս խաղում միակն էր։ «Լոռին», ունենալով տարածքային և խաղային առավելություն, հանդիպման մնացած մեկ ժամվա ընթացքում այդպես էլ չարողացավ խուսափել պարտությունից։

«Ալաշկերտը» հաղթեց 1։0 հաշվով, վաստակեց 21 միավոր և հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատ-Արմենիային» և «Արարատին»։

Մրցաշարային աղյուսակը լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է «Արարատ-Արմենիան», «Արարատը» երկրորդն է, իսկ «Ալաշկերտը»՝ երրորդը։

«Լոռին» էլ 20 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Աբրահամ Խաշմանյանի՝ «Ալաշկերտ» վերադարձը հաջող ստացվեց։

Հիշեցնենք, որ 53-ամյա մասնագետը սույն թվականին է նշանակվել «Աաշկերտի» գլխավոր մարզիչ։ Խաշմանյանն արդեն 4-րդ անգամ է ստանձնում երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023