ԱԱ-2026. Նորվեգիան շարունակում է իր հեքիաթը` հաղթելով Բրազիլիային 🎥
ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Նորվեգիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Բրազիլիայի թիմին։
«Վիկինգներից» դուբլ գրանցեց Էլռինգ Հոլանդը` երկու անգամ աչքի ընկնելով Անդրեաս Շելդերուպի ասիստից հետո։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը 7 գոլով հավասարվեց Մունդիալի լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող Կիլիան Մբապեին (Ֆրանսիա) և Լիոնել Մեսիին (Արգենտինա)։
Բրազիլացիներից 90+10-րդ րոպեին հաշիվը կրճատեց Նեյմարը։
«Պենտակամպիոններից» 14-րդ րոպեին հաշիվը կարող էր բացել Բրունո Գիմարայեսը, բայց չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. նորվեգացիներին փրկեց դարպասապահ Օրյան Նյուլանդը։
Այսպիսով, Նորվեգիան պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Մեքսիկա – Անգլիա դիկակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml