ԱԱ-2026. Մարոկկոյի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Մարոկկոյի հավաքականի հայտացուցակը 📸
27/05/2026 - 00:17

Մարոկկոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մոհամեդ Ուաբին հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Յասին Բունու («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Մունիր Էլ Քաջուի («Ռենեսանս Դե Բերկան»), Ահմեդ Ռեդա Տագնաուտի (ՖԱՐ)։

Պաշտպաններ` Նուսայիր Մազրաուի («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Անաս Սալահ-Էդին (ՊՍՎ, Նիդերլանդներ), Յուսեֆ Բելամարի («Ալ Ահլի Կահիրե», Եգիպտոս), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Ֆրանսիա), Զաքարիա Էլ Ուահդի («Գենտ», Բելգիա), Չադի Ռիադ («Քրիստալ Փելաս», Անգլիա), Նայեֆ Ագերդ («Մարսել», Ֆրանսիա), Ռեդուան Հալհալ («Մեխելեն», Բելգիա), Իսա Դիոպ («Ֆուլհեմ», Անգլիա)։

Կիսապաշտպաններ` Սամիր Էլ Մուրաբեթ («Ստրասբուրգ», Ֆրանսիա), Այուբ Բուադի («Լիլ», Ֆրանսիա), Նեյլ Էլ Այնաուի («Ռոմա», Իտալիա), Սոֆյան Ամրաբատ («Բետիս», Իսպանիա), Ազեդին Ունահի («Ժիրոնա», Իսպանիա), Բիլալ Էլ Խանուս («Շտուտգարտ», Գերմանիա), Իսմայել Սայբարի (ՊՍՎ)։

Հարձակվողներ` Աբդեսամադ Էզալզուլի («Բետիս»), Շեմսդին Թալբի («Սանդեռլենդ», Անգլիա), Սոֆյան Ռահիմի («Ալ Ային», ԱՄԷ), Այուբ Էլ Կաբի («Օլիմպիակոս», Հունաստան), Բրահիմ Դիաս («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ժեսիմ Յասին («Ստրասբուրգ»), Այուբ Ամայմունի-Էշղույաբ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ», Գերմանիա)։

«Ատլասե առյուծները» նախքան Մունդիալը հունիսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Մադագասկարի, իսկ հունիսի 7-ին` Նորվեգիայի հետ։

Մարոկկացիներն ԱԱ-2026-ի C խմբում հունիսի 14-ին կմրցեն Բրազիլիայի, հունիսի 20-ին` Շոտլանդիայի, իսկ հունիսի 25-ին` Հայիթիի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026