ԱԱ-2026. Իրանի ու Նորզելանդիայի գոլառատ ոչ-ոքին 🎥
ԱԱ-2026. Իրանի ու Նորզելանդիայի գոլառատ ոչ-ոքին 🎥
16/06/2026 - 09:09

ԱԱ-2026-ի G խմբի առաջին տուրում Իրանի ու Նոր Զելանդիայի հավաքականները գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։

Նորզելանդացիները Էլայջա Ջասթի դուբլի շնորհիվ հաղթում էին նախ` 1:0, ապա` 2:1 հաշվով, բայց իրանցիները կարողացան խուսափել պարտությունից։

Ամիր Ղալենոյի գլխավորած թիմից գոլերը խփեցին Ռամին Ռեզայանը և Մոհամադ Մոհեբին։

G խմբում, Իրանից ու Նոր Զելանդիայից բացի, 1-ական միավոր ունեն նաև Եգիպտոսի ու Բելցիայի հավաքականները, որոնք առաջին տուրում նույնպես ոչ-ոքի են գրանցել։

Երկրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.

  • Բելգիա – Իրան` 21.06, 23:00
  • Նոր Զելանդիա – Եգիպտոս` 22.06, 5:00

Կարդացեք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026