Կաբո Վերդեն անհավանական ռեկորդ է գրանցել Մունդիալներում 📸
Կաբո Վերդեն անհավանական ռեկորդ է գրանցել Մունդիալներում 📸
16/06/2026 - 01:40

Կաբո Վերդեի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի H խմբի առաջին տուրում սենսացիոն ոչ-ոքի (0:0) է գրանցել Իսպանիայի թիմի հետ` Մունդիալներում գրանցելով նաև պատմական ռեկորդ, հայտնում է Mister Chip-ը։

Բուբիստայի գլխավորած թիմը «Ֆուրիա ռոխայի» ֆուտբոլիստների նկատմամբ թույլ է տվել կանոնների ընդամենը մեկ խախտում, ինչն աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։

Հատկանշանակ է, որ «Կապույտ շնաձկները» Եվրոպայի գործող չեմպիոնի դեմ խաղում գնդակին տիրել են ժամանակի ընդամենը 26 տոկոսը։

Մեկ խաղում ամենաքիչ խախտում կատարելու նախորդ ռեկորդակիրները Գերմանիայի (3` Չիլիի դեմ խաղում, ԱԱ-1974) և Կոստա Ռիկայի (3` Գերմանիայի դեմ խաղում, ԱԱ-2022) հավաքականներն էին։

Կարդացեք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026