ԱԱ-2026. Ավստրիան դժվարությամբ հաղթեց Հորդանանին 🎥
ԱԱ-2026-ի J խմբի առաջին տուրում Ասվտրիայի ազգային հավաքականը Սան Ֆրանցիսկոյում 3:1 հաշվով հաղթեց Հորդանանի թիմին։
Ավստրիացիներից հաշիվը 21-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոմանո Շմիդտը։ «Ասպետները» 50-րդ րոպեին պատասխանեցին Ալի Օլվանի դիպուկ հարվածով։
Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաղթանակ կորզեց 76-րդ րոպեին Յազան Ալ Արաբի գրանցած ինքնագոլի շնորհիվ։
«Արծիվներից» հանդիպման վերջակետը 90+12-ին 11-մետրանոցից դրեց անվանի հարձակվող Մարկո Առնաուտովիչը։
Արգենտինան ու Ավստրիան 3-ական միավորով գլխավորում են J խմբի մրցաշարային աղյուսակը։ Ալժիրն ու Հորդանանը միավոր չունեն։
Երկրորդ տուրում խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.
- Արգենտինա – Ավստրիա` 22.06, 21:00
- Հորդանան – Ալժիր` 23.06, 7:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml