Մբապեն` Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու 📸
Կիլիան Մբապեն Սենեգալի թիմի դեմ ԱԱ-2026-ի I խմբի առաջին տուրի խաղում (3:1) դուբլ գրանցեց` դառնալով Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը «Եռագույնների» կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 58-ի` շրջանցելով Օլիվիե Ժիրուին։ Վերջինը 57 գոլով երկրորդն է։
27-ամյա Մբապեն իր ցուցանիշին հասել է 99 խաղում, իսկ Ժիրուն` 137։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml