ԱԱ-2022. Խորվաթիան փայլեց` ջախջախելով Կանադային🎥

ԱԱ-2022. Խորվաթիան փայլեց` ջախջախելով Կանադային🎥

27/11/2022 - 22:14

ԱԱ-2022-ի F խմբի 2-րդ տուրում Խորվաթիայի հավաքականը Դոհայի «Միջազգային» մարզադաշտում մրցեց Կանադայի ընտրանու դեմ։

Կարելի է ասել` կանադացիները հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 2-րդ րոպեին Ալֆոնսո Դևիսը բացեց հաշիվը։

Նշենք, որ 22-ամյա լատերալն աշխարհի առաջնություններում խփեց Կանադայի հավաքականի պատմության առաջին գոլը։

Արագ գոլը ոչ մի կերպ չկոտրեց Զլատկո Դալիչի թիմին, ում սաները հանդիպման մնացած ժամանակահատվածում 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

«Շախմատայինների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Անդրեյ Կրամարիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկո Լիվայան ու Լովրո Մայերը։

Հավելենք, Կրամարիչին երկու անգամ գոլային փոխանցում կատարեց Իվան Պերիշիչը։

Այսպիսով, Խորվաթիան Կանադային ջախջախեց 4:1 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Բելգիա 0:2 Մարոկկո

2-րդ տուրից հետո F խմբից մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Խորվաթիա – 4 միավոր
  2. Մարոկկո – 4 միավոր
  3. Բելգիա – 3 միավոր
  4. Կանադա – 0 միավոր

Վերջում ավելացնենք,որ Կանադայի հավաքականն, անկախ վերջին տուրի արդյունքներից, լքեց հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023