ԱԱ-2022. Խորվաթիան հաղթեց Մարոկկոյին` դառնալով բրոնզե մեդալակիր🎥

ԱԱ-2022. Խորվաթիան հաղթեց Մարոկկոյին` դառնալով բրոնզե մեդալակիր🎥

17/12/2022 - 20:56

ԱԱ-2022-ի երրորդ տեղի հանդիպման շրջանակում Խորվաթիայի հավաքականը Դոհայում մրցեց Մարոկկոյի դեմ։

Կողմերը շոկային մեկնարկ էին պատրաստել ֆուտբոլասերների համար, քանի որ արդեն 9-րդ րոպեի դրությամբ փոխանակվել էին խփած մեկական գնդակով։

Նախ 7-րդ րոպեին «շախմատայիններին» առաջ մղեց Յոշկո Գվարդիոլը, ապա 9-րդ րոպեին «ատլասե առյուծների» կազմից աչքի ընկավ Աշրաֆ Դարին։

Հատկանշական է, որ երկու գոլերն էլ գրանցվեցին տուգանայինի խաղարկումից հետո։

Գոլառատ մեկնարկից հետո կրքերը մի փոքր հանգստացան, իսկ առաջին կեսի մնացած ժամանակահատվածը հիմնականում անցավ հավասար պայքարում։

Այդուհանդերձ, նախքան ընդմիջում Զլատկո Դալիչի թիմը կարողացավ օգտվել մարոկկացիների պաշտպանությունում առկա բացերից և 43-րդ րոպեին կրկին առաջ անցնել հաշվի մեջ. պտտեցրած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Միսլավ Օրշիչը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում էլ երկու կողմերը հաշվի մեջ փոփոխություն մտցնելու մի քանի լավ պահեր ունեցան, սակայն Իվան Պերիշիչը, Մատեո Կովաչիչն ու Յուսեֆ Էն-Նեսիրին վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Խաղավերջում Վալիդ Ռեգրագիի թիմը ճնշում էր գործադրում` փորձելով հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, սակայն խորվաթները հետ մղեցին գրոհներն ու պահպանեցին հաղթական հաշիվը։

Այպիսով, Խորվաթիան հաղթեց 2:1 հաշվով` պատմության ընթացքում երկրորդ անգամ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023