ԱԱ-2022. Բելգիան հավաքում  է ճամպրուկները. Խորվաթիան փլեյ-օֆֆ-ում է 🎥

ԱԱ-2022. Բելգիան հավաքում է ճամպրուկները. Խորվաթիան փլեյ-օֆֆ-ում է 🎥

01/12/2022 - 20:55

ԱԱ-2022-ի F խմբի 3-րդ տուրում Բելգիայի հավաքականը Ալ Ռայանի «Ահմադ բին Ալի» մարզադաշտում մրցեց Խորվաթիայի դեմ։

Չնայած հանդիպման ողջ ընթացքում մրցող կողմերն ունեին գոլի հեղինակ դառնալու բազում դրվագներ, սակայն այդպես էլ դարպասի գրավումներ չարձանագրվեցին։

Նշենք, որ երկրորդ խաղակեսում «կարմիր սատանաները» շատ ավելի մոտ էին հաղթանակ կորզելուն. միայն Ռոմելու Լուկակուն 3-4 անգամ վրիպեց անչափ նպաստավոր դիրքերից։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Կանադա 1:2 Մարոկկո

F խմբի մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Մարոկկո – 7 միավոր
  2. Խորվաթիա – 5 միավոր
  3. Բելգիա – 4 միավոր
  4. Կանադա – 0 միավոր

Այսպիսով, Մարոկկոյի ու Խորվաթիայի հավաքականները նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Բելգիան ու Մարոկկոն ուղևորվում են տուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023