Սասուոլոն կրկին հերոսանում է` կարևոր միավորներ խլելով   Նապոլիից🎥

Սասուոլոն կրկին հերոսանում է` կարևոր միավորներ խլելով Նապոլիից🎥

02/12/2021 - 01:57

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Սասուոլոյի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։

«Նապոլին» մինչև 72-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեց հաղթանակը, իսկ «Սասուոլոն» երկրորդ պատասխան գոլը խփեց 89-րդ րոպեին։

Լուչիանո Սպալետիի թիմի կազմից աչքի ընկան Ֆաբիան Ռուիսն ու Դրիս Մերտենսը, իսկ տանտերերի գոլերը խփեցին Ջանլուկա Սկամաման և Ջանմարկո Ֆերարին։

Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» վաստակեց 36 միավոր և շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Սասուոլոն», 19 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022