Ռեալ Մադրիդը վստահ խաղով հաղթեց Դոնեցկի Շախտյորին 🎥

Ռեալ Մադրիդը վստահ խաղով հաղթեց Դոնեցկի Շախտյորին 🎥

06/10/2022 - 01:08

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալ Մադրիդը» F խմբի շրջանակում «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Շախտյոր Դոնեցկի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ հսկայական առավելություն և հաղթեց 2:1 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոդրիգոն ու Վինիսիուսը, իսկ «հանքափորների» միակ գոլը խփեց Ալեքսանդր Զուբկովը։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «Շախտյորի» դարպասապահ Անատոլի Տրուբինը, ով կատարեց 11 սեյվ։ Հենց նրա շնորհիվ Իգոր Յովիչևիչի թիմը պարտվեց ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Լապցիգ» 3:1 «Սելթիկ»

3-րդ տուրից հետո F խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Մադրիդ» – 9 միավոր
  2. «Շախտյոր»- 4 միավոր
  3. «Լայպցիգ» – 3 միավոր
  4. «Սելթիկ» – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022