Ռեալը վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց հետնապահին ?

Ռեալը վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց հետնապահին ?

01/04/2019 - 00:39

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Ուեսկային». հանդիպումն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 3:2:

Հանդիպման մեկնարկից 3 րոպե անց Կուչոն առաջ է մղել հյուրերին: 25-րդ րոպեին Իսկոն խփել է պատասխան գոլը: 62-րդ րոպեին Բենզեմայի լավ փոխանցումից հետո Սեբալյոսը առաջ է մղել «արքայական» թիմին: 74-րդ րոպեին Էչեյտան իր թիմի 2-րդ գոլն է խփել: Հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Բենզեման գեղեցիկ հարվածով խփել է հաղթական գոլը:

Այս հաղթանակից հետո Զիդանի գլխավորած թիմը 57 միավորով մոտենում է «Աթլետիկոյին», որն ունի 59 միավոր, իսկ «Ուեսկան» 22 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022