Ռեալը չկարողացավ հաղթել Լեգանեսին ?

Ռեալը չկարողացավ հաղթել Լեգանեսին ?

16/04/2019 - 00:55

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Լեգանեսին». հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Խոնաթան Սիլվան բավականին գեղեցիկ հարվածով գրավել է Կեյլոր Նավասի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց Կարիմ Բենզեման խփել է պատասխան գոլը:

Այս ոչ-ոքիից հետո «արքայական» թիմը 61 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում՝ «Աթլետիկոյին» զիջելով 4, իսկ «Բարսելոնային» 13 միավոր:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023