Ռեալը հիասքանչ է. «արքայական» ակումբը հաղթեց մադրիդյան դերբիում🎥

Ռեալը հիասքանչ է. «արքայական» ակումբը հաղթեց մադրիդյան դերբիում🎥

13/12/2021 - 01:54

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում կայացավ մադրդիյան հերթական դերբին. «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկոյի» դեմ։

«Արքայական» ակումբը գրեթե ոչ մի շանս չտվեց մրցակցին` հաղթելով «Ատլետիկոյին» 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեցին Կարիմ Բենզեմայի և Մարկո Ասենսիոյի խփած գոլերը։

Նշենք, որ երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց Վինիսիուսը։

Հավելենք, որ մադրիդյան ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց 10-րդ անընդմեջ հաղթանակը։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 42 միավոր և վստահ գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ատլետիկոն» մնաց 29 միավորով և եզրափակում է լավագույն քառյակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022