«Ռեալը» հաղթեց «Էսպանյոլին»` թույլ չտալով «Բարսային» հռչակվել չեմպիոն 🎥
Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
«Արքայական» ակումբից դուբլ գրանցեց Վինիսիուսը։
«Լոս բլանկոսը» 77 միավորով երկրորդ տեղում է։ «Սերուցքայինները» առաջնության առաջատար «Բարսելոնայից» հետ են 11 միավորով։ Կողմերը հաջորդ տուրում «Կամպ Նոու» ստադիոնում կմրցեն միմյանց դեմ։
«Էսպանյոլը» 39 միավորով 13-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml