Ռեալը հաղթեց Ատլետիկին` դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր🎥

Ռեալը հաղթեց Ատլետիկին` դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր🎥

17/01/2022 - 00:25

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։

Հանդիպման մեծ մասում Կալռո Անչելոտիի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «արքայական» ակումբը հաղթեց 2:0 հաշվով։

«Ռեալի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լուկա Մոդրիչն ու Կարիմ Բենզեման։

Հավելենք, որ 2:0 հաշվի ժամանակ բասկյան ակումբը 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, սակայն Ռաուլ Գարսիան վրիպեց նշակետից. «Ռեալին» փրկեց դարպասապահ Տիբո Կուրտուան։

Այսպիսով, 12-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022