Պաշտոնական. Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը 50 մլն եվրոյով փոխեց ակումբը 📸

Պաշտոնական. Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը 50 մլն եվրոյով փոխեց ակումբը 📸

01/02/2025 - 12:20

«Պորտուի» վինգեր Գալենոն տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլի»։

Transfermarkt-ի հաղորդմամբ` կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Ահլին» 27-ամյա եզրային հարձակվողի տեղափոխության համար վճարել է 50 միլիոն եվրո։

Գալենոն պորտուգալական ակումբի համակարգում էր 2016 թ. հուլիսից, 153 խաղում խփել է 45 գոլ, կատարել 24 ասիստ։ 27-ամյա ֆուտբոլիստը նաև Բրազիլիայի հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 1 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023