Պաշտոնական. 39-ամյա Հալկը նոր ակումբ ունի 📸
Անվանի հարձակվող Հալկը տեղափոխվել է «Ֆլումինենսե», հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հունվարի 1-ը։
39-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Ատլետիկո Մինեյրոն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2021թ. փետրվարից, 309 խաղում խփել է 140 գոլ, կատարել 56 ասիստ, մեկական անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն, գավաթակիր, Սուպերգավաթակիր, 5 անգամ` Մինաս Ժերաս նահանգի առաջնության հաղթող։
Հալկն առավել հայտնի է «Պորտուում», Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» և Բրազիլիայի ազգային հավաքականում ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml