Պաշտոնական. Տոնի Կրոսն ավարտում է կարիերան

Պաշտոնական. Տոնի Կրոսն ավարտում է կարիերան

21/05/2024 - 15:49

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը սոցցանցերի էջերում հայտարարել է, որ Եվրո-2024-ից հետո ավարտելու է կարիերան։

Կրոսը Ռոստոկի «Հանզայի» մարզադպրոցի սան է։ 2006 թվականին 2,3 մլն եվրոյով տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», որի կազմում հանդես է եկել մինչև 2014 թվականն ու համալրել Մադրիդի «Ռեալի» կազմը։ Կիսապաշտպանը 2009 թ. հունվարից 2010 թ. հուլիս վարձավճարով անցկացրել է Լևերկուզենի «Բայերի» կազմում։

Կրոսի վիճակագրությունն` ըստ հանդիպումների, գոլերի ու ասիստների.

«Ռեալ» – 463 հանդիպում, 28 գոլ, 98 ասիստ

«Բավարիա» – 205 հանդիպում, 24 գոլ, 49 ասիստ

Գերմանիայի հավաքական – 108 հանդիպում, 17 գոլ, 21 ասիստ

«Բայեր» – 48 հանդիպում, 10 գոլ, 13 ասիստ

Կրոսի տիտղոսները

Աշխարհի ակումբային առաջնություն – 6x

Չեմպիոնների լիգա – 5x

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ – 5x

Լա լիգա – 4x

Իսպանիայի Սուպերգավաթ – 4x

Բունդեսլիգա – 3x

Գերմանիայի գավաթ – 3x

Աշխարհի առաջնություն – 1x

Իսպանիայի գավաթ – 1x

Գերմանիայի Սուպերգավաթ – 1x

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023