Պաշտոնական. Սերխիո Ագուերոն ավարտեց կարիերան

Պաշտոնական. Սերխիո Ագուերոն ավարտեց կարիերան

15/12/2021 - 15:52

«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն, հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

«Այս մամուլի ասուլիսը հրավիրել եմ, որպեսզի հայտարարեմ, որ ավարտում եմ կարիերաս։

Սա անչափ դժվար որոշում էր, սակայն ուրախ եմ, որ այն կայացրել եմ։ Առաջին հերթին նման որոշում կայացրել եմ առողջական խնդրի պատճառով, որին բախվել եմ մեկ ամիս առաջ»,- նշել է արգենտինացի հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է «Բարսելոնայի» Twitter-ի պաշտոնական էջը։

Հավելենք, որ Սերխիո Ագուերոն մամուլի ասուլիսի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները։

Հիշեցնենք ենք, որ հոկտեմբերի 30-ին տեղի ունեղած «Բարսելոնա» 1:1 «Ալավես» հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում 33-ամյա ֆուտբոլիստն իրեն վատ է զգացել և փոխարինվել է։

Հետագայում պարզ դարձավ, որ Ագուերոն փոխարինվել է տախիկարդիայի` հաճախասրտության պատճառով։

Ըստ նախնական տեղեկությունների` արգենտինացի հարձակվողը պետք է բաց թողներ 3 ամիս, սակայն հավելյալ բուժհետազոտությունները ցույց տվեցին, որ Ագուերոն այլևս չի կարող շարունակել ֆուտբոլիստի կարիերան։

Ագուերոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ինդեպենդիենտեի» (2005-2006 թթ., 38 խաղ, 18 գոլ), «Ատլետիկո Մադրիդի» (2006-2011 թթ., 230 խաղ, 100 գոլ ու 45 ասիստ), «Մանչեսթեր Սիթիի) (2011-2021 թթ., 390 խաղ, 260 գոլ և 73 գոլային փոխանցում) ու «Բարսելոնայի» կազմում (2021 թ. հուլիս-նոյեմբեր, 5 խաղ, 1 գոլ)։

Նախկին կենտրոնական հարձակվողը նաև 41 գոլի հեղինակ է դարձել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 101 հանդիպման ընթացքում։

Նշենք նաև, որ Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022