Պաշտոնական. Խամես Ռոդրիգեսը փոխեց ակումբային գրանցումը

Պաշտոնական. Խամես Ռոդրիգեսը փոխեց ակումբային գրանցումը

16/09/2022 - 12:00

Ինչպես տեղեկացնում է հունական «Օլիմպիակոսի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Քաթարը ներկայացնող «Ալ Ռայանի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ։

Իսնայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն վերջերս հայտնել էր, որ Պիրեյ քաղաքը ներկայցնող ակումբը, գնման իրավունքով, վարձակալելու է կոլումբացի ֆուտբոլիստին, սակայն հեղինակավոր Transfermakrt կայքը տեղեկացնում է, որ Խամեսը մշտական հիմունքներով է տեղափոխվել «Օլիմպիակոս»։

Կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն «Ալ Ռայանի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. սեպտեմբերից` անցկացրած 15 խաղում դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսն առավել հայտնի է «Պորտուի» (2010-13 թթ., 108 խաղ, 32 գոլ, 42 գոլային փոխանցում), «Մոնակոյի» (2013-14 թթ., 38 խաղ, 10 գոլ և 14 գոլային փոխանցում), «Ռեալ Մադրիդի» (2014-2020 թթ., 125 խաղ, 37 գոլ, 42 ասիստ) և «Բավարիայի» (վարձակալություն, 2017-2019 թթ., 67 հանդիպում, 15 գոլ և 20 գոլային փոխանցում) կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022