Պաշտոնական. Դավիդ Ալաբան կհեռանա «Ռեալից»
Դավիդ Ալաբան կհեռանա Մադրիդի «Ռեալից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը չեն երկարաձգի հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Ավստրիացի պաշտպանն «Արքայական ակումբից» կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։
33-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան գրանդում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 131 խաղում խփել է 5 գոլ, կատարել 9 ասիստ, նվաճել 8 տիտղոս, այդ թվում` երկու անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դավիդ Ալաբա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ