Պաշտոնական. Ալեքսիս Սանչեսը նոր ակումբ ունի 📸
Պաշտոնական. Ալեքսիս Սանչեսը նոր ակումբ ունի 📸
12/08/2026 - 11:04

Անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է ՄԼՍ-ը ներկայացնող «Մոնրեալ», հայտնում է կանադական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։

37-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Սևիլիայում», 30 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 ասիստ։

Լեգենդար հարձակվողը նախկինում հանդես է եկել նաև «Արսենալում», «Բարսելոնայում», «Ինտերում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ուդինեզեում», «Մարսելում» և այլ ակումբներում։

Սանչեսը Չիլիի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն (51 գոլ) և ամենաշատ հանդիպում (168) անցկացրած ֆուտբոլիստն է։ Նա «Լա Ռոխայի» կազմում երկու անգամ դարձել է Ամերիկայի գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026