Պաշտոնական. ԱԱ-2026-ի մասնակից հավաքականը փոխեց գլխավոր մարզչին 📸
Էրվե Ռենարը նշանակվել է Թունիսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ԹՖՖ մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև աշխարհի 2026թ. առաջնության ավարտը։
Կախված հավաքականի մրցելույթներից ու արդյունքներից` կողմերը քննարկեն հետագա համագործակցության մանրամասները։
Ռենարը հենց Մունդիալի ընթացքում կփոխարինի պաշտոնանկ արված Սաբրի Լյամուշիին։ «Կարթագենի արծիվները» գլխավոր մարզչին աշխատանքից ազատել են Շվեդիայի հավաքականից ԱԱ-2026-ի F խմբի առաջին տուրում կրած 1:5 հաշվով ջախջախիչ պարտությունից հետո։
Էրվե Ռենարը նախկինում հավաքականներում աշխատելու մեծ փորձ ունի ու գլխավորել է Զամբիայի, Անգոլայի, Կոտ դ’Իվուարի, Մարոկկոյի և Սաուդյան Արաբիայի ազգային թիմերը։
Զամբիան ու Կոտ դ’Իվուարը 57-ամյա մասնագետի գլխավորությամբ դարձել են Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող։
Թունիսը Մունդիալում հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին` մրցելով Ճապոնիայի հավաքականի դեմ, մեկնարկը` ժամը 8:00-ին։
Կարդացե՛ք նաև`
- ԱԱ-2026. Ջախջախիչ պարտությունից հետո գլխավոր մարզչի պաշտոնանկություն է եղել
- ԱԱ-2026. Իսակի ու Դյոկերեշի բենեֆիսը. Շվեդիան ջախջախեց Թունիսին
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml