Չծերացող Զլատան! շվեդ ֆուտբոլիսն անչափ կարևոր միավոր փրկեց Միլանի համար🎥

Չծերացող Զլատան! շվեդ ֆուտբոլիսն անչափ կարևոր միավոր փրկեց Միլանի համար🎥

12/12/2021 - 01:42

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ չնայած «ռոսոներիները» բավական անհաջող հանդիպում անցկացրին, միևնույնն է, հաջողվեց 1 միավորով հեռանալ Ուդինեից։

«Ուդինեզեն» 17-րդ րոպեին Բետուի խփած գոլից հետո մինչև 90+2-րդ րոպեն հաղթում էր, սակայն Զլատան Իբրահիմովիչը կիսաշրջադարձ հարվածով դարձավ գոլի հեղինակ ու կարևոր միավոր փրկեց «Միլանի» համար։

«Միլանը» վաստակեց 39 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Ուդինեզեն» վաստակեց 17 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022