ՉԼ. Հայտնի դարձավ Փյունիկ – Կլուժ դիմակայության հաղթողի հաջորդ հավանական  մրցակիցը

ՉԼ. Հայտնի դարձավ Փյունիկ – Կլուժ դիմակայության հաղթողի հաջորդ հավանական մրցակիցը

15/06/2022 - 14:23

Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայանում է Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Որակավորման առաջին փուլից պայքարը կսկսի նաև VBET Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որը մրցելու է ռումինական «Կլուժի» դեմ։

Վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ «Փյունիկ» – «Կլուժ» դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում մրցելու է «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)/«Տիրանա» (Ալբանիա) զույգի հաղթողի դեմ։

Նշենք, որ «Փյունիկ» – «Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին` Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 12-ին` Ռումինիայում։

Ինչ վերաբերում է որակավորման երկրորդ փուլին, ապա դրա առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 19-20-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 26-27-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023