Նորավանքին չի շնորհվել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր

Նորավանքին չի շնորհվել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր

24/05/2022 - 09:52

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մայիսի 23-ին կայացել է ՀՖՖ արտոնագրման կոմիտեի նիստը։

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նորավանք» սպորտային ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինսական կառավարման մարմնին (Club financial control body-CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն, և այդ հիմքով  ս․թ․ մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշում էր կայացրել հետաձգելու Նորավանք ՍԱ-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը։

Մայիսի 17-ին կայացած նիստի ընթացքում ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմինը (Club financial control body – CFCB) որոշեց «Նորավանք» ՍԱ-ի դիմումի քննարկման վերաբերյալ վարույթ չսկսել և արձանագրել, որ ակումբը չի բավարարում ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի կանոնակարգի (2018թ․ խմբագրություն) Հոդված 12-ի պահանջները։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն այսօր կայացած նիստի ընթացքում որոշեց, որ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ն չի համապատասխանում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 11․02-ի պահանջներին և, հետևաբար, չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի թեկնածու։

Արդյունքում, ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի և ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումների հիման վրա 2022/23թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին Հայաստանը ներկայացնելու են հետևյալ 4 ակումբները՝

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի Չեմպիոն

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 2-րդ տեղը զբաղեցրած ակումբ

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած ակումբ

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 4-րդ տեղը զբաղեցրած ակումբ»,- նշված է ՀՖՖ-ի պաշտոնական հայտարարության մեջ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022