Նոյերը կրկնեց Մոդրիչի, Ռամոսի, Կասիլիասի, Չավիի և բազմաթիվ այլ ֆուտբոլիստների ցուցանիշը 📸
Նոյերը կրկնեց Մոդրիչի, Ռամոսի, Կասիլիասի, Չավիի և բազմաթիվ այլ ֆուտբոլիստների ցուցանիշը 📸
17/04/2026 - 12:39

Մանուել Նոյերը «Բավարիայի»` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո Մանուել Նոյերը կրկնել է մի շարք լեգենդար ֆուտբոլիստների ցուցանիշը։

Մյունեխնյան գրանդի դարպասապահը կարիերայում 9-րդ անգամ է հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Նման ցուցանիշ ունեն նաև Լուկա Մոդրիչը, Իկեր Կասիլիասը, Դանի Կարվախալը, Սերխիո Ռամոսը, Թոմաս Մյուլերը, Դավիդ Ալաբան, Տիագո Ալկանտարան, Մարսելոն, Չաբի Ալոնսոն և Չավին։

8-ական կիսաեզրափակիչի են մասնակցել Լիոնել Մեսին, Նաչոն, Ռաֆայել Վարանը, Ժերար Պիկեն, Կառլես Պույոլն ու Կլոդ Մակելելեն։

Այդ ցուցանիշով առաջատարը Մադրիդի «Ռեալի» լեգենդներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման են, որոնք ամենահեղինակավոր մրցաշարում 11 անգամ են հասել կիսաեզրափակիչ։ «Արքայական» ակումբում նրանց նախկին խաղընկեր Տոնի Կրոսը 10 կիսաեզրափակիչի է մասնակցել։

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ՊՍԺ-ի հետ։ Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին Փարիզում, պատասխան մրցավեճը` մայիսի 6-ին Մյունխենում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026