«Նոան» չորս ընկերական հանդիպում կանցկացնի ուսումնամարզական հավաքի ընթացքում 📸
Հայաստանի գավաթակիր «Նոան» հունիսի 17-ից հուլիսի 8-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սլովենիայի Բրդո պրի Կրանյու և Մարիբոր քաղաքներում ուսումնարզական հավաք կանցկացնի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հավաքի ընթացքում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 4 ընկերական հանդիպում կանցկացնի։ Ակումբը կմրցի հետևյալ ակումբների դեմ.
- «Կոպեր» (Սլովենիա)` հունիսի 23
- «Ալումինիյ» (Սլովենիա)` հունիսի 28
- «Մուրա» (Սլովենիա)` հուլիսի 4
- «Կլուժ» (Ռումինիա)` հուլիսի 7
«Նոան» եվրագավաթային պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից, որի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 23-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml