Նախնական տեղեկություն Ագուերոյի վնասվածքի մասին

Նախնական տեղեկություն Ագուերոյի վնասվածքի մասին

02/04/2019 - 14:37

ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Ֆուլհեմի» հետ խաղում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածք էր ստացել:

The Telegraph-ը հայտնում է, որ արգենտինացին բուժզննում է անցել. պարզ է դարձել, որ վնասվածքը թեթև աստիճանի է:

Ըստ պարբերականի՝ Ագուերոն բաց կթողնի ԱՊԼ-ի առաջիկա հանդիպումը «Քարդիֆի» հետ և FA CUP-ի կիսաեզրափակչի «Բրայթոնի» հետ խաղը:

Նշվում է, որ Գվարդիոլան «քաղաքայինների» հարձակման գծի առաջատարին այդ խաղերում խաղադաշտ դուրս չի բերի, որպեսզի նա պատրաստ լինի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Տոտենհեմի» հետ առաջին հանդիպմանը:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022