Յուվենտուսի ղեկավարությունն ու Ալեգրին հանդիպել են Մորատայի հետ

Յուվենտուսի ղեկավարությունն ու Ալեգրին հանդիպել են Մորատայի հետ

04/01/2022 - 15:37

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի ապագան շարունակում է մնալ անորոշ. իսպանացի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան»։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, թուրինյան ակումբի ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Ալվարո Մորատան հանդիպել են 29-ամյա ֆուտբոլիստի հետ։

Հանդիպման ժամանակ «բյանկոներիների» բարձրաստիճան ներկայացուցիչները Մորատային տեղեկացրել են, որ նրան պահելու են մինչև վարձակալության ավարտը, եթե ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չկարողանան վարձակալել այլ հարձալվողի։

Նշվում է, որ հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուսի» գլխավոր տրանսֆերային նպատակը լինելու է երիտասարդ տաղանդավոր հարձակվող ձեռք բերելը։

Այժմ թուրինցիները ՊՍԺ-ի հետ բանակցություններ են վարում Մաուրո Իկարդիկ տրանսֆերի հարցում, սակայն դրանք որևէ արդյունք չեն տալիս։

Նշենք, որ Ալվարո Մորատայի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատլետիկո Մադրիդին»։ «Յուվենտուսը» գնման իրավունքով մինչև 2022 թ. հունիսի 30-ը վարձակալել է իսպանացի ֆուտբոլիստին, սակայն, դրա ավարտից չի պատրաստվում «Ատլետիկոյին» 40 մլն եվրո վճարել խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար։

Հիշեցնենք` արդեն կան տեղեկություններ, որ «Բարսելոնան» գրեթե ավարտին է հասցրել Մորատայի տեղափոխությունը` համաձայնության հասնելով ինչպես «Յուվենտուսի», այնպես էլ «Ատլետիկոյի» հետ. կողմերը կքնելու են 18 ամսվա պայմանագիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022