Յուվենտուսը՝ 8-րդ անգամ անընդմեջ Իտալիայի չեմպիոն ?

Յուվենտուսը՝ 8-րդ անգամ անընդմեջ Իտալիայի չեմպիոն ?

20/04/2019 - 22:04

«Յուվենտուսը» Ա սերիայի ավարտից 5 տուր առաջ հռչակվեց չեմպիոն:

Թուրինյան թիմը 33-րդ տուրում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ֆիորենտինայի» նկատմամբ: Ալեքս Սանդրոն հավասարեցրել է հաշիվը, իսկ 53-րդ րոպեին ինքնագոլ է գրանցվել:

Ալեգրիի գլխավորած թիմը 87 միավորով անհասանելի է դառնում «Նապոլիի» համար, որն ունի 67 միավոր:

«Յուվեն» 8-րդ անգամ անընդմեջ դառնում է Իտալիայի չեմպիոն, իսկ պատմության մեջ «Ծեր Սինիորան» տիտղոսին արժանացել է արդեն 35 անգամ:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023