Մեսսի. «Չեմ մտածում ութերորդ «Ոսկե գնդակի» մասին. ինձ մոտ նոր շրջան է»

Մեսսի. «Չեմ մտածում ութերորդ «Ոսկե գնդակի» մասին. ինձ մոտ նոր շրջան է»

30/11/2021 - 11:50

ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին խոսել է հավանական հաջորդ` ութերորդ «Ոսկե գնդակը» ստանալու մասին.

«Չեմ մտածում ութերորդ «Ոսկե գնդակի» մասին։

Ինձ մոտ նոր շրջան է. ես փոխել եմ ակումբս։ Այժմ ես նոր քաղաքում եմ ապրում, ինչն ինձ համար լրացուցիչ խթան է, որպեսզի իմ առջև նոր նպատակներ դնեմ։

ՊՍԺ-ի հանդերձարանում հավաքված են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները»,- արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Տոնի Խուանմարտին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնում կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Լեո Մեսսին 7-րդ անգամ ստացավ անհատական ամենահեղինակավոր մրցանակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022