Մեսսի. «Արգենտինան պատրաստ է խաղալ ցանկացած մրցակցի դեմ»

Մեսսի. «Արգենտինան պատրաստ է խաղալ ցանկացած մրցակցի դեմ»

02/06/2022 - 09:50

Ֆինալիսիմայի եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Իտալիային` դառնալով մրցաշարի առաջին հաղթողը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ալբիսելեստեի» ավագ Լեո Մեսսին.

«Արգենտինան պատրաստ է խաղալ ցանկացած մրցակցի դեմ։ Այսօր մենք լավ փորձության ենթարկվեցինք, քանի որ Իտալիան հիանալի թիմ ունի։

Մենք գիտեինք, որ լավ խաղ է սպասվում և նման միջավայրում չեմպիոն դառնալը հաճելի է։

Հիասքանչ եզրափակիչ էր. մարզադաշտում բազմաթիվ արգենտինացիներ կային։ Ամեն ինչ հրաշալի էր»,- եզրափակել է Մեսսին, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ Իտալիայի դեմ խաղում Մեսսին դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ` ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022