Ման. Սիթի – Աստոն Վիլլա, Լիվեր – Վուլվզ հանդիպումների արդյունքներն առաջին կեսից հետո🎥

Ման. Սիթի – Աստոն Վիլլա, Լիվեր – Վուլվզ հանդիպումների արդյունքներն առաջին կեսից հետո🎥

22/05/2022 - 19:52

Անգլիալան Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցում է «Աստոն Վիլլայի» դեմ։

Առաջին կեսից հետո անակնկալ արդյունք է գրանցվում. Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը հաղթում է 1:0 հաշվով. 37-րդ րոպեին աչքի ընկավ Մեթյու Քեշը։

Այդ հանդիպմանը զուգահեռաբար չեմպիոնության մյուս հավակնորդը` «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցում է «Վուլվերհեմպտոնի» դեմ։

Առաջին 45 րոպեներից հետո «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտի լուսատախտակին վառվում է 1:1 հաշիվը։

3-րդ րոպեին «գայլերին» առաջ մղեց Պեդրու Նետուն, իսկ մերսիսայդյան ակումբի պատասխան գնդակը 24-րդ րոպեին խփեց Սադիո Մանեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022