«Ման. Սիթին» 3 տարվա պայմանագիր է կնքել Գվարդիոլայի փոխարինողի հետ 📸
Էնցո Մարեսկան կնշանակվի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Քաղաքաբնակներն» արդեն պայմանագիր են կնքել իտալացի մասնագետի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
46-ամյա մարզչի նախորդ աշխավայրը «Չելսիում» էր, որը մարզել է 2024-26 թվականներին։ Լոնդոնյան գրանդը նրա գլխավորությամբ դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային չեմպիոն։
Իտալացի մասնագետը «Սիթիում» աշխատելու փորձ արդեն ունի։ Նա 2022/23 մրցաշրջանում եղել է Պեպ Գվարդիոլայի օգնականը, իսկ 2020-21թթ. մարզել է մանկունիական գրանդի Մ23 թիմը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան 10 տարի մանկունիական գրանդը գլխավորելուց հետո հեռացել է ակումբից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# ԱՊԼ, Էնցո Մարեսկա, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ֆաբրիցո Ռոմանո