Մալյորկան խոշոր անակնկալ մատուցեց` կամային հաղթանակ տոնելով Ատլետիկոյի նկատմամբ🎥

Մալյորկան խոշոր անակնկալ մատուցեց` կամային հաղթանակ տոնելով Ատլետիկոյի նկատմամբ🎥

04/12/2021 - 23:45

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ։

Մադրիդյան ակումբը տևական ժամանակ ուներ առավելություն, սակայն հաշիվը բացեց միայն 68-րդ րոպեին. աչքի ընկավ Մաթեուս Կունյան։

Այդուհանդերձ, «հնդկացիները» ոչ միայն չպահեցին հաղթական հաշիվը, այլև նույնիսկ պարտվեցին 1:2 հաշվով։

«Մալյորկայի» կազմից նախ 80-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ֆրանկո Ռուսոն, ապա 90+1-րդ րոպեին Բալեարյան Կղզիներից ժամանած հյուրերին հաղթանակ պարգևց Տակեֆուսա Կուբոն։

Այսպիսով, «Մալյորկան» 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ, վաստակեց 19 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

«Ատլետիկոն» մնաց 29 միավորով և եզրաեակում է լավագույն քառյակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022